ՊՍԺ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղի հայտացուցակը։
Հարձակվող Լիոնել Մեսսին դուրս է մնացել հայտացուցակից։ 34-ամյա Մեսսին ծնկի հետ կապված թեթև խնդիրներ ունի։ Նախօրեին նա մարզվել է անհատական ծրագրով։ Առաջիկա հանդիպմանը չեն մասնակցի նաև Սերխիո Ռամոսը, Մարկո Վերատին և Լեանդրո Պարեդեսը՝ առողջական խնդիրների պատճառով: Հանդիպումը կկայանա վաղը՝ նոյեմբերի 3-ին։ Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

























































