«Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչը ակնկալում է տեղափոխվել թոփ-ակումբ։ Այս մասին հայտնում է fichajes.net-ը:
Սերբը հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը, ուստի ակումբըմտադիր է վաճառել հարձակվողին։ Վլահովիչը կարող է հեռանալ հունվարին կամ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ «Ֆիորենտինան» իր ֆուտբոլիստին գնահատել է 100 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Վլահովիչը «Ֆիորենտինայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։