Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ստանիսլավ Չերչեսովը կարող է գլխավորել Լեհաստանի հավաքականը։
Լեհաստանի ֆուտբոլային միության նախագահ Ցեզարի Կուլեշան կապվել է 58-ամյա մասնագետի հետ՝ Լեհաստանի հավաքականը գլխավորելու առաջարկով։
Զրույցը ոչ պաշտոնական է եղել, հատնում է Match TV-ն։ Ըստ աղբյուրի, ինքը՝ Չերչեսովը, հետաքրքրված է այս առաջարկով։
Լեհաստանի հավաքականում ռուս մասնագետի նշանակման տարբերակը հնարավոր կլինի, եթե հավաքականի ներկայիս մարզիչ Պաուլո Սոուզան ազգային հավաքականի հետ դուրս չգա ԱԱ-2022։ Այս պահին Լեհաստանը I խմբում 17 միավորով զբաղեցնում է 2-րդ տեղը։























































