Իտալացի մարզիչ Անտոնիո Կոնտեն շուտով կգլխավորի «Տոտենհեմը»:
Ինչպես հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն, երկուշաբթի օրը՝ նոյեմբերի 1-ին, 52-ամյա մասնագետը կուղևորվի Լոնդոն՝ պայմանագիր կնքելու լոնդոնցիների հետ։
Կոնտեն «Ինտերից» հեռացավ այս տարվա մայիսին։ Միլանցիների հետ նա նվաճեց Իտալիայի առաջնության չեմպիոնի կոչումը։
Նոյեմբերի 1-ին մայրաքաղային ակումբը հեռացրեց պորտուգալացի մասնագետ Նունո Էշպիրիտո Սանտուին, ով թիմի հետ աշխատում էր հուլիսից։ 10 տուրից հետո «Տոտենհեմը» վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։
























































