Շաբաթ օրը «Բարսելոնան» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ալավեսի» հետ (1-1) Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում։
Հանդիպմանը ներկա է եղել 37278 հանդիսական։ Սա կատալոնացիների համար ամենավատ ցուցանիշն է վերջին 20 տարում՝ 99354 հանդիսականի հնարավորություն ունեցող տնային մարզադաշտի հաճախելիության առումով:
Նախորդ հակառեկորդը սահմանվել էր 2001 թվականի նոյեմբերի 11-ին, «Վալյադոլիդի» դեմ խաղում (4-0)․ այդ ժամանակ տրիբունաներում ընդամենը 30000 մարդ է ներկա եղել։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 9-րդ տեղում է:
























































