ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին հայտարարել է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունն իրեն չի խնդրել անվճար խաղալ կատալոնական ակումբում.
«Իրականությունն այն է, որ ես արեցի ամեն հնարավոր բան, որպեսզի մնամ թիմում, բայց ինձ երբեք չեն խնդրել անվճար խաղալ:Ինձ խնդրեցին համաձայնել աշխատավարձի 50%-ի կրճատման, ինչը ես առանց խնդիր արեցի: Մենք պատրաստ էինք ավելի շատ օգնել թիմին:
Իմ ընտանիքի ցանկությունն այն էր, որ մնայինք Բարսելոնայում: Ոչ ոք ինձ չի խնդրել անվճար խաղալ, բայց միևնույն ժամանակ կարծում եմ՝ նախագահի ասած խոսքերն անտեղի էին: Չգիտեմ՝ ՊՍԺ-ի հետ իմ պայմանագիրը երբ կավարտվի, բայց հստակ գիտեմ՝ մենք կվերադառնանք Բարսելոնա ու կապրենք այնտեղ: Սա այն է, ինչ ցանկանում ենք ես ու իմ կինը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Sport.es-ը: