«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչն ամփոփել է Ա Սերիայի 11-րդ տուրի՝ «Ռոմայի» հետ խաղը: Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով, Իբրահիմովիչը տուգանայինից գոլ է հեղինակել, ինչպես նաև 11-մետրանոց է վաստակել, որն անվրեպ է իրացրել Ֆրանկ Կեսյեն: Իբրահիմովիչի համար այդ գոլը դարձել է 400-րդն ազգային առաջնություններում.
«Հիանալի խաղ էր: Մենք գործում էինք՝ վստահ մեր ուժերին, հավատրիմ մեր խաղաոճին: Գիտեինք, որ դժվար կլինի: «Ռոման» ընթացիկ մրցաշրջանում տանը չէր պարտվել, բայց մենք շատ լավ հանդիպում անցկացրինք:
Հոբելյանական գո՞լը. ես դեռ կարող եմ անակնկալներ մատուցել: Տուգանայինի ժամանակ գնդակը 101 կմ/ժ արագությա՞մբ էր ընթանում. Օ՜հ: Սովորաբար այն ավելի արագ է ընթանում, նվազագույնը՝ 200 կմ/ժ արագությամբ: Հավանաբար, տարիքն իրենն ասում է:
Ինչ վերաբերում է «Ռոմայի» երկրպագուների վիրավորանքներին,ապա դա ինձ պետք է: Որքան շատ են նրանք բղավում, ես ինձ այնքան կենդանի եմ զգում: Ադրենալին եմ զգում»,- ասել է Իբրահիմովիչը: