«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն ասել է, թե «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում ում օգտին կքվեարկեր։
«Եթե ես իմ օգտին չքվեարկեմ, ո՞վ է ինձ ձայն տալու։ Ես ուզում եմ գոնե մեկ ձայն ունենալ [ծիծաղում է]: Ես պարզապես կատակում եմ։
Կարծում եմ՝ կքվեարկեի Կևին Դե Բրույնեի օգտին. վերջին տարիներին նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրել։
Նրանք, ովքեր սիրում են ֆուտբոլը, հաճույքով են դիտում նրա խաղը, քանի որ նա հասկանում է ֆուտբոլը, նա բարձր ինտելեկտով խաղացող է»,- մեջբերում է իտալացի ֆուտբոլիստին Talk Sport-ը։
























































