Բրազիլիայի առաջնության 29-րդ տուրի խաղում «Գրեմիոն» սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց «Պալմեյրասին»։
Հաղթողների կազմում դուբլ ձևակերպեց Ռաֆայել Վեյգան (գոլերից մեկը` 11 մետրանոցից), ևս մեկ գոլ խփեց Բրենո Էնրիկեն։ «Գրեմիոյի» դարպասը գրավեց Դիեգո Սոուզան:
Տանտերերի երկրպագուները խաղից հետո դուրս են եկել խաղադաշտ և սկսել կոտրել VAR համակարգի սարքավորումները։ Միաժամանակ ակումբի խաղացողները թաքնվել են հանդերձարանում։
Նշենք, որ 86-րդ րոպեին, 1-2 հաշվի ժամանակ, մրցավարները VAR-ի կիրառումից հետո չեղարկել են Գրեմիոյի գոլը՝ ֆիքսելով խաղից դուրս վիճակ։























































