«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուի աշխատանքը վտանգված է։
Ինչպես հաղորդում է Goal-ը՝ պորտուգալացի մասնագետի ապագան կորոշվի Կոնֆերենցիաների լիգայում «Վիտես» և ԱՊԼ-ում «Էվերթոնի» դեմ խաղերի արդյունքներով։ Եթե «Տոտենհեմը» հեռացնի Սանտուին, նրան փոխարինողի գլխավոր թեկնածուն կլինի Անտոնիո Կոնտեն։
Լոնդոնցիներն արդեն նախորդ ամառ փորձել են հրավիրել իտալացի մասնագետին, բայց այն ժամանակ բանակցությունները հաջողություն չեն ունեցել։
Հիշեցնենք, որ Կոնտեին հրավիրելու տարբերակը դիտարկում է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»։
























































