«Ինտերի» hարձակվող Ռոմելու Լուկակուն կարծում է, որ իտալացի պաշտպաններն ամենալավն են Եվրոպայում:
«Իտալիայում պաշտպաններն ամենալավն են Եվրոպայում:
Նրանք մարտավարակ տեսանկյունից լավ են պատրաստված հարձակվողների դեմ խաղալուն: Եվ այստեղ մարզումները նույնպես տարբեր են: Մեծ ուշադրություն է դարձվում ֆիզիկակական ֆուտբոլին: Առաջին երկու ամիսներն ինձ համար դժվար էին, բայց ես միշտ մտածում էի, որ կարող եմ ավելի լավը դառնալ»,- մեջբերում է Ռոմելուին Football-italia-ն:
Ավելի վաղ Լուկակուն խոստովանել էր, որ միշտ երազել է խաղալ «Ինտերի» կազմում: