Ինչպես հայտնի է, Իտալիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Տորինոյի» դեմ խաղում «Միլանը» որոշել է սև թևկապներով հանդես գալ՝ ի հիշատակ Կոբի Բրայանտի:
Ա սերիան դեմ է արտահայտվել «Միլանի» նախաձեռնությանը, հայտնում է Sky Sports italia-ն: Պատճառը չի նշվում:
Պարբերականը հայտնում է, որ չնայած այդ հանգամանքին՝ «Միլանը» չի փոխելու որոշումը: