Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի դուրս եկած Կարեն Տոնականյանն ու Սեյրան Եղիկյանը աշխարհի առաջնության 1/16-րդ եզրափակչում են:
1/32-րդ եզրափակիչում Եղիկյանը մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլա Կորդելլայի հետ: Առաջին ռաունդում մրցակիցը ավելի շատ հարվածներ հասցրեց և բոլոր մրցավարները նախապատվությունը տվեցին Իտալիայի ներկայացուցչին: 2-րդ ռաունդում մեր մարզիկը փոխեց մարտավարությունը, սկսեց ավելի շատ հարվածել ու բեկեց մենամարտի ընթացքը: Երրորդ վճռորոշ ռաունդում Եղիկյանի առավելությունը ավելի նկատելի էր և վստահ հաղթանակ տոնեց:
60 կգ քաշային Կարեն Տոնականյանն էլ պետք է մրցեր հնդիկ Սինգ Վարինդերի հետ, բայց մրցակիցը վարակվել է կորոնավիրուսով , ռինգ դուրս չեկավ և հաղթանակը շնորհվեց մեր բռնցքամարտիկին: