Ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստին, ում անունը չի նշվում, թալանել են լուսացույցի տակ կանգառի ժամանակ, հայտնում է Le Parisien-ը:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան: Երբ մեքենան կանգնել է լուսացույցի տակ, մոտեցել է մարմանավաճառ ու մեքենայի սրահից վերցրել հեռախոս ու դրամապանակ: Ֆուտբոլիստը դիմել է ոստիկանություն: Հետաքննության ընթացքում զանգել են ֆուտբոլիստին ու նշել համապատասխան վայր, որտեղից էլ տուժողը վերցրել է հեռախոսը: