Անգլիայի Գավաթի (FA Cup) խաղարկության 1/16 եզրափակչում «Բորնմութը» հյուրընակել է «Արսենալին». հանդիպումն ավարտվել է 1:2 հաշվով:
Հանդիպման մեկնարկից 5 րոպե անց Սական բացել է հաշիվը, իսկ 26-րդ րոպեին Նկետիան «Արսենալի» երկրորդ գոլն է խփել: Ավելացված 4-րդ րոպեին Սարիջը կրճատել է հաշվի տարբերությունը:
Միկել Արտետայի գլխավորած թիմը դուրս է եկել Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ: Այս փուլում «զինագործների» մրցակիցը «Պորսմութն» է: