«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է իր խոսքերը Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի նկատմամբ ակումբի հետաքրքրության մասին:
Ավելի վաղ գերմանացի մասնագետը հաստատել էր, որ «Չելսին» հետաքրքրված է Հոլանդով. «Մենք կանոնավոր կերպով խոսում ենք նրա մասին: Տեսնենք՝ ինչ կլինի»:
«Ես թակարդն ընկա: Ես մրցանակ էի ստանում գերմանական պարբերականի կողմից: Նրանք ինձ շնորհեցին մրցանակն ու հարցրին այդ խաղացողից:
Սովորաբար ես երբեք չեմ խոսում մյուս ակումբների ֆուտբոլիստների մասին: Ոչ մի դեպքում: Ես պարզապես չեմ անում դա: Մենք ծիծաղեցինք, ես պետք է ավելի լավ դուրս գայի այդ իրավիճակից: Ստանալով այդ մրցանակը՝ ես նաև կատակեցի Ռոմելու Լուկակուի թեմայով՝ ինչ-որ բան ասելով երկու հարձակվողների խաղի մասին: Բայց դա այնպես հասկացան, կարծես մենք առաջարկ ենք արել տրանսֆերի շուրջ:
Այդ արտահայտությունն արվել է կոնկրետ համատեքստում, բայց ես պետք է ավելի լավ հասկանայի իրավիճակը»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը: