«Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը «Ռեալի» հետ խաղի նախօերին հիշել է իր «սիրելի» Էլ Կլասիկոն.
«Եթե ես մեկ խաղ ընտրելու հնարավորություն ունենայի, կընտրեի «Սանտյագո Բերնաբեուում» 2-6 հաշվով ավարտված հանդիպումը, որի շնորհիվ մենք ապահովեցինք չեմպիոնությունը: Այդ խաղում ես ևս դարձա գոլի հեղինակ: Ես շատ գոլեր չեմ խփել, բայց այդ խաղում խփած գոլը յուրահատուկ էր»,-ասել է Պույոլը Marca-ի հետ զրույցում:
Այդ խաղը կայացել է 2009 թ-ին: Գոլերը խփել են Անրին, Մեսսին, Պիկեն ու Պույոլը, իսկ «արքայական» ակումբի կազմում աչքի են ընկել Հիգուայինն ու Ռամոսը:
Առաջիկա Էլ Կլասիկոն կկայանա վաղը՝ հոկտեմբերի 24-ին. մեկնարկը՝ 18:15-ին է: