«Նորավանքի» հետ խաղում «Ուրարտուի» կիսապաշտպան Վիտինյոն առաջին անգամ խաղադաշտ մտավ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում։
«Ինձ արդեն շատ լավ եմ զգում, ինչի համար շնորհակալ եմ Աստծուց, որ ուժ է տալիս ինձ՝ շուտ վերականգնվելու, նաև մեր ակումբի բժշկական անձնակազմին, որոնք աշխատում են ինձ հետ ու կարողանում հնարավորինս շուտ ոտքի կանգնեցնել մեզ։
Երկար ժամանակ բացակայում էի, բայց ուրախ եմ, որ արդեն լիարժեք ուժով վերադարձել եմ մարզադաշտ ու կարող եմ օգնել թիմակիցներիս:
Երեք պարտությունից հետո վերջապես կարողացանք հաղթել, դա շատ կարևոր էր մեզ համար, հաջորդ խաղարին ավելի վստահ կմոտենանք։ Պետք է աշխատենք ավելի լավացնել մեր մեր խաղն ու ինքներս մեզ սովորեցնենք, որ պետք է ավելի հաճախ հաղթենք»,- մեջբերում է ֆուտբոլիստին երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։