«Բարսելոնան» միացել է Ֆրանսիայի հավաքականի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի համար մրցապայքարին։
Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբը Պատրաստ է Մբապեին վճարել 90 միլիոն եվրո՝ բոնուսների տեսքով։
Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդը ցանկանում է գործարքն իրականացնել առաջիկա ամռանը, երբ հարձակվողը կունենա ազատ գործակալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ տևական ժամանաակ Մբապեին ցանկանում է ձեռք բերել նաև Մադրիդի «Ռեալը»։ Տարբեր աղբյուրներ նշում են, որ Կիլիանը տվել է նախնական համաձայնությունը՝ Մադրիդ տեղափոխվելու հարցում։