Ինչպես գիտենք, «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին երկարաձգել է պայմանագրի ժամկետը կատալոնական ակումբի հետ։
Նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։
Լրագրող Հելեն Կոնդիս Էդոյի հաղորդմամբ մինչև պայմանագրի երկարաձգելը երեք ակումբներ գերշահավետ առաջարկ են կատարել Ֆատիին։
«Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն 18-ամյա ֆուտբոլիստին առաջարկել են երկու անգամ շատ աշխատավարձ, սակայն վերջինս կտրականապես մերժել է և որոշել մնալ հարազատ ակումբում։