Եվրոպա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլի 3-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ ընդունեց «Լեգիային» ու հաղթանակի հասավ 3-0 հաշվով:
Նեապոլիտանական ակումբի կազմում 76-րդ, 80-րդ ու 95-րդ րոպեներին աչքի ընկան Ինսինյեն, Օսիմենն ու Պոլիտանոն: Ինսինյեն դարձավ նաև գոլային փոխանցման հեղինակ:
Այս հաղթանակից հետո առաջատարը 6 միավորով «Լեգիան» է: «Նապոլին» ու «Լեսթերն» ունեն 4-ական միավոր, իսկ «Սպարտակը» 3 միավորով վերջինն է:
Մյուս խաղերում «Լիոնը» 4-3 հաշվով կամային հաղթանակի հասավ Պրահայի «Սպարտայի» նկատմամբ, «Մոնակոն» արտագա խաղում 2-1 հաշվով հաղթեց ՊՍՎ-ին, «Վեսթ Հեմը» 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Գենկի» դարպասը, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 1-0 հաշվով ուժեղ էր «Շտուրմից»: