«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է փոխել ակումբային գրանցումը։
«Կապտանռնագույնների» հետ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է մյուս ամառ, բայց կողմերը դեռ այն երկարաձգելու շուրջ համաձայնության չեն եկել։
Ինչպես հաղորդում է TuttoJuve-ն՝ Դեմբելեին ձեռք բերելով հետաքրքրված է «Նյուքասլը», որը պատրաստ է ֆինանսական տեսանկյունից շահավետ պայմանագիր առաջարկել նրան։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Յուվենտուսը»։