Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Ալաշկերտը» ընդունել է ավստրիական ԼԱՍԿ-ին։ Առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում է նվազագույն հաշվով, թեև տարածքային առավելություն ուներ գրեթե ողջ կեսի ընթացքում, բայց մի քանի նույնիսկ 100%-անոց պահերը չկարողացավ իրացնել։
29-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց մեր թիմի դարպասին, սակայն հաջողությունը մեր կողմն էր, ու գնդակին մոտեցած Մոնշայնը վրիպեց՝ գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին։
34-րդ րոպեին, սակայն մրցակիցը պատժեց «Ալաշկերտին» չիրացրած պահերի համար․ գրեթե գլորած հարվածով Չանչարևիչի դարպասը գրավեց Հոնգ Հին-Սոկը։
Այպիսով, «Ալաշկերտը» ընդմիջման է գնում պարտվողի կարգավիճակով։