Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան հայտնում է, որ Լա լիգայի տասներորդ տուրի՝ «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել էր Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքներով։ Նա նշել էր, որ վստահ է՝ «Բարսելոնան» կհաղթի «Ռեալին» այդ խաղում։
«Բարսելոնա» -«Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 2,65 գործակցով, ոչ ոքին՝ 3,85 իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 2,50։
























































