«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կիսվել է Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի հանդիպումից իր սպասելիքներով։
«Ես լավ տրամադրություն ունեմ: Մենք հաղթեցինք վերջին երկու խաղում, ֆուտբոլիստները վերականգնվում են, Ագուերոն ու Ֆատին վերադարձան, մենք խաղում ենք մեր մարզադաշտում:
Ցանկանում եմ ուրախացնել երկրպագուներին, քանի որ հանդիպումը հիանալի է լինելու: Եթե հաղթենք «Ռեալին», ապա հիանալի կլինի: Ես լավատես եմ և վստահ եմ, որ «Բարսելոնան» կհաղթի»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
«Բարսելոնա» -«Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 18։15-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 2,65 գործակցով, ոչ ոքին՝ 3,85 իսկ «Ռեալի» հաղթանակը՝ 2,50։