ՊՍԺ-ն միացել է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի համար ծավալվող պայքարին։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, փարիզյան ակումբը կանի ամեն բան, որպեսզի կարողանա օգտվել Սալահի շուրջ ստեղծված իրավիճակից։
Ավելի վաղ հայտնվել էր տեղեկություն այն մասին, որ հարձակվողը մերսիսաիդյան ակումբից պահանջում է շաբաթական 500 հազար եվրո աշխատավարջ, իսկ անգլիական գրանդը հնարավորություն չունի բավարարել վերջինիս ֆինանսական պահանջները։
Հիշեցնենք, որ եգիպտոսցու ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։