Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) և Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ֆինանսական օգնություն կտրամադրեն բռնցքամարտիկ Իլյա Մեդվեդևին, ով տուժել է Տյումենի շրջանում արջի հարձակումից:
Չորեքշաբթի օրը Shot տելեգրամյան ալիքը հաղորդել էր, որ 23-ամյա բռնցքամարտիկ Մեդվեդևը, երկու ընկերների հետ վերադառնալով ձկնորսությունից, արջի կողմից ենթարկվել է հարձակման: Բռնցքամարտիկի ուղեկիցներից մեկը մահացել է:
Ինքը՝ մարզիկը, թեև գլխի և վերջույթների լուրջ վնասվածքներ է ստացել, սակայն կարողացել է դանակով մի քանի մահացու հարված հասցնել կենդանուն: Երրորդ ձկնորսը չի տուժել։ Նրան հաջողվել է վիրավոր Մեդվեդևին նավակով տեղափոխել հիվանդանոց։
Ավելի ուշ մարզիկի անձնական մարզիչ Դմիտրի Կոսենկոն ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ բռնցքամարտիկը արհեստական կոմայի մեջ է։ Ըստ բժիշկների, Մեդվեդևի կյանքին վտանգ չի սպառնում: