Եվրամիության երկրների մեծ մասը դեմ է արտահայտվել Եվրոպական Սուպերլիգայի նախագծին, հայտնում է Sky Sports-ը։
Եվրամիության 27 երկրներից 16-ը գրավոր ծանուցել են Եվրոպական դատարանին, որ Մադրիդի դատարանի պահանջով ուսումնասիրվում է՝ արդյոք ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն իրավունք ունեն ամբողջովին վերահսկել համաշխարհային ֆուտբոլը:
Սուպերլիգային դեմ արտահայվող երկրների թվում են Իսպանիան և Իտալիան, այն երկրները, որոնց ներկայացուցիչներն են այն երեք ակումբները, որոնք չեն հրաժարվել նախագծից՝ «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը»: Սպասվում է, որ շուտով Գերմանիան ևս դեմ կարտահայտվի Սուպերլիգայի նախագծին:
Սպասվում է, որ Եվրոպական դատարանը հանրային լսումներ կանցկացնի 2022 թվականի առաջին կեսին: Վճիռը կարող է կայացվել նիստից մի քանի ամիս անց: