Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մեծ հավանականությամբ կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է TodoFichajes-ը, իսպանացի ֆուտբոլիստը համաձայնեցրել է նախնական պայմանագիրը «Միլանի» հետ։
Նշենք, որ իտալական գրանդի հետ միասին 29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև «Էվերթոնը» և «Սևիլիան»։
Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն «Արքայական ակումբում» մասնակցել է վեց հանդիպման՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։