«Յուվենտուսի» նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո Դել Պիերոն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Զենիթի» հետ հանդիպման արդյունքները (1-0)։
«Յուվենտուսը», անշուշտ, ոտքի է կանգնում: Հաղթելու համար դարպասն անառիկ պահելը հին կանոն է, բայց շատ կարևոր: Դա հանգստություն է հաղորդում։
«Յուվենտուսը» տաղանդավոր ֆուտբոլիստներ ունի՝ գոլեր խփելու համար։
Եվ եթե դու գոլ բաց չես թողնում և հակված ես դեպի մրցակցի դարպասը, ապա հաղթելն ավելի հեշտ է դառնում»,- Դել Պիերոյին է մեջբերում Sky Sport Italia-ն: