Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ատալանտա» հանդիպման ավարտից հետո (3-2) երկրպագուն դուրս է եկել «Օլդ Թրաֆորդի» խաղադաշտ և վազել է մանկունիանցիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մոտ:
Երկրպագուին հաջողվել է քաշել պորտուգալացու մարզաշապիկից և ինչ-որ բան բղավել, մինչ նրան կկարողանային կանգնեցնել: Ռոնալդուն, ով խփեց հաղթական գոլն այս խաղում, շրջվեց, նայեց երկրպագուին և ժպիտը դեմքին շարունակեց քայլել: