Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3-2 հաշվով հաղթեց «Ատալանտային»։
Տանտերերի հաղթական գոլը խաղավարտից րոպեներ առաջ խփեց պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Բացի հաղթական գոլից, Ռոնալդու ևս մեկ կարևոր նվաճման հասավ։
Երեկվա խաղը 36-ամյա հարձակվողի համար 300-րդն էր «կարմիր սատանաների» մարզաշապիկով։
ՄՅՈՒ-ի կազմում անցկացրած 300 խաղում Ռոնալդուն խփել է 124 գոլ և կատարել 69 արդյունավետ փոխանցում։