«Լիվերպուլը» դադարեցրել է բանակցությունները եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի հետ։
Ինչպես տեղեկացնում է Todofichajes-ը, ֆուտբոլիստն ակումբից պահանջում է ամսական երկու միլիոն եվրո աշխատավարձ։
Ըստ աղբյուրի՝ մերսիսաիդյան ակումբը չի կարող վճարել Սալահի կողմից պահանջվող գումարը։
29-ամյա հարձակվողի պայմանագրի ժամկետն անգլիական ակումբի հետ լրանում է 2023 թվականին։ Հիշեցնենք, որ Սալահի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»։