Հոկտեմբերի 11-ին՝ խորվաթական Մակարսկա քաղաքում, կայացել է Ֆուտզալի Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գլխավոր փուլի 6-րդ խմբի երրորդ տուրի «Լեո» (Հայաստան) — «Օմոնիա» (Կիպրոս) հանդիպումը: Հայաստանի չեմպիոնը հաղթել է 6:5 հաշվով: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Գոլեր՝ Պոկայա, 8’00՛՛, Դույո, 15’38՛՛, ինքնագոլ, Ալվես Դոս Սանթոս, 18’10՛՛, 38’25՛՛, Դե Լիզ Մոտա, 26’44՛՛, Դոս Սանթոս, 32’44՛՛, Մկրտչյան 38’41՛՛ — Մանտելի, 9’04”, 9’36՛՛, 23’14՛՛, Լակուֆիս, 39’13”
«Լեոն» զբաղեցրեց խմբում երկրորդ տեղը և ավարտեց պայքարը մրցաշարում: