Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս մրցել է ֆրանսիական «Լիլլի» դեմ ու ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանիպումը:
Այս կերպ «Սևիլիան» իր 3-րդ միավորը վաստակեց ու զբաղեցնում է G խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:«Լիլլը» 2 միավորով երրորդ տեղում է, իսկ «Վոլֆսբուրգը» նույնքան միավորով եզրափակում է աղյուսակը:
Այս խմբի մյուս խաղում «ՌԲ Զալցբուրգը» այսօր ավելի վաղ 3-1 հաշվով հաղթել էր «Վոլֆսբուրգին»: Ավստրիական թիմը 7 միավորով G խմբի առաջատարն է: