«Ալաշկերտը» վերջին մարզումն է անցկացրել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ ավստրիական ԼԱՍԿ-ի դեմ վաղը կայանալիք խաղից առաջ:
Մարզման լուսանկարներն ու տեսանյութը՝ «Ալաշկերտի» մամուլի քարտուղարության.
Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 20:45-ին: Տոմսերը շարունակում են վաճառվել առցանց՝ tickets.ffa.am կայքում, ինչպես նաև՝ «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղերում