«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղից հետո (2-3) չսեղմեց «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի ձեռքը:
Արգենտինացի մասնագետը բացատրել է՝ եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո հանդերձարան գնալու իր որոշումը:
«Ես սովորաբար ձեռք չեմ սեղմում մրցակցի մարզչի հետ հանդիպումից հետո, քանի որ ինձ դուր չի գալիս այս ավանդույթը:
Նրանց մոտ դա ընդունված է, բայց ես չեմ կիսում այս մշակույթը: Բայց հաջորդ անգամ, երբ կհանդիպենք Կլոպի հետ, ես կսեղմեմ նրա ձեռքը»,- մեջբերում է Սիմեոնեին Marca-ն: