Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը վերջին մարզումն է անցկացրել աշխարհի առաջնությունից առաջ, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայաստանի հավաքականը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Ինչպես հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը, 48 կգ քաշային կարգում ներկայացված է Սեյրան Եղիկյանը, 51 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ Վահե Բադալյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 60 կգ Կարեն Տոնականյանը, 63.5 կգ Հովհաննես Բաչկովը, 67 կգ Գուրգեն Մադոյանը, 71 կգ Արման Դարչինյանը, 80 կգ Համբարձում Հակոբյանը, 92 կգ Նարեկ Մանասյանը և գերծանր քաշային կարգում Դավիթ Չալոյանը։
Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկները կմրցեն 13 քաշային կարգում: Հայաստանը ներկայացուցի կունենա 11-ում: