Կոնֆերենցիաների Լիգայի «Ալաշկերտ»-ԼԱՍԿ հանդիպումը կսպասարկի դանիական մրցավարական անձնակազմը՝ գլխավոր մրցավար Յենս Մաեի գլխավորությամբ, տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունից։
Նրա օգնականները կլինեն Վիկտոր Սկիտեն և Յեսպեր Դալը, չորրորդ մրցավարը Մորտեն Կրոհն է։
Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:45-ին: