Ուեյն Ռունին «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում է, հայտնում է SPORTbible-ը:
Նշվում է, որ ինքը՝ 35-ամյա Ռունին, ով այժմ Դերբի Քաունթիի մարզիչն է, նույնպես հետաքրքրված է Պրեմիեր լիգայի թիմի հետ աշխատանքի հնարավորությամբ:
«Նյուքասլի» ներկայիս գլխավոր մարզիչ Սթիվ Բրյուսը կարող է շուտով հեռացվել աշխատանքից ՝ վատ արդյունքների պատճառով:
Պրեմիեր լիգայի 8 տուրերում թիմը վաստակել է ընդամենը 3 միավոր և գտնվում է մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ տեղում:
























































