Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լեոնիդ Օլեյնիչենկոն մեկնաբանել է հոլանդացի նախկին ֆուտբոլիստ Դիրկ Կայտի խոսքերը «Շերիֆի» մասին:
Հիշեցնենք, որ խմբային փուլի վիճակահանությունից հետո Կայտն ասել էր, որ նման թիմերը տեղ չունեն ՉԼ-ի նման հեղինակավոր մրցաշարում:
«Ես կցանկանայի տեսնել նրա դեմքի արտահայտությունը «Ռեալի» հետ մեր խաղից հետո: Հսկայական հանդիպումները բացառապես հսկաների միջև կարող են հետաքրքիր լինել, սակայն շուտով այդ հետաքրքրությունը կվերանա: Ֆուտբոլը հիասքանչ է, քանի որ «Շերիֆի» պես նորեկները կրակում են: «Շերիֆը» հաղթում է Իսպանիայի գրանդ ակումբին, սակայն միաժամանակ կարող է պարտվել առաջնության թույլ թիմին: Դա է գրավում ֆուտբոլում:
Ուրախ կլինեմ նրան հրավիրել Մոլդովա: Այստեղ մենք պետք է ցույց տանք ոչ այնքան մեր առավելությունները, որքան իրականությունը: Ֆուտբոլը խաղ է, ոչ միայն ներդրումներ և գումար: Ես նրան ցույց կտայի, թե ինչ պայմաններում «Շերիֆը» դարձավ չեմպիոն»,- մեջբերում է Օլեյնիչենկոյին Матч ТВ-ն:
























































