Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Բետիսը» արտագնա հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ՝ 1-0 հաշվով: Միակ գոլը 90-րդ րոպեին խփեց հարձակվող Բորխա Իգլեսիասը: Նրան օգնեց աչքի ընկնել 40-ամյա վինգեր Խոակին Սանչեսը:
Ինչպես նշում է Opta-ն, Խոակինը դարձավ 21-րդ դարում առաջին ֆուտբոլիստը, ով 40 տարեկան և ավել հասակում (40 տարեկան, 89 օրական) գոլային փոխանցում է կատարել Լա Լիգայի խաղում:
1 — Against Alavés, @RealBetis_en‘s Joaquín Sánchez 🇪🇸 has become the first player at the age of 40 to assist a goal in @LaLigaEN in the 21st century (40 years and 89 days). Great. pic.twitter.com/aEvtEouuHM
— OptaJose (@OptaJose) October 18, 2021
























































