«Արսենալի» մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 8 -րդ տուրի «Քրիսթալ Փելասի» դեմ խաղի արդյունքը:
ԱՊԼ 8-րդ տուրում «Արսենալը» ընդունել էր «Քրիսթալ Փելասին» ու փրկվեց պարտությունից։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։ Լոնդոնցիներին պարտությունից փրկվեց Ալեքսանդր Լակազետը՝ հաշիվը հավասարեցնելով հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին։
«Մենք լավ սկսեցինք հանդիպումը, ունեինք շատ հնարավորություններ, իսկ հետո կորցրեցինք խաղի վերահսկողությունը:
Հիասթափված եմ արդյունքից, մենք երկու միավոր կորցրինք: Այնուամենայնիվ, ոչ-ոքին շատ ավելի լավ է, քան պարտությունը»,- մեջբերում է Արտետային BBC-ն:
























































