ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է Լիոնել Մեսսիի՝ թիմում ադապտացվելու մասին հարցին։
«Մեսսին մեծ խաղացող է։ Նա փայլում էր «Բարսելոնայում», փայլում էր Արգենտինայի հավաքականում, փայլում է ՊՍԺ-ում։ Նա գերազանց ադապտացվել է։ Նա շատ խելացի է։
ՊՍԺ-ում անցկացրած ամիսների ընթացքում նա շատ ավելի հանգիստ է դարձել։ Շատ գոհ ենք, Մեսսին երջանիկ է ՊՍԺ-ում։ Հույս ունենք՝ կհավաքի այն մարզավիճակը, որը սպասում ենք թե՛ մենք, թե՛ նա։ Չեմ կասկածում, որ այդպես էլ լինելու է»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը։