«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ հղում անելով լրագրող Սիկե Ռոդրիգեսին, հարձակման գիծն ուժեղացնելու համար «Բարսայի» գլխավոր տրանսֆերային նպատակը «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է, բայց եթե չհաջողվի նրան ձեռք բերել, կատալոնացիները կփորձեն գնել Իսակին։
Ընթացիկ մրցաշրջանի 7 խաղում Իսակը դարձել է 1 գոլի հեղինակ։