Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ռեինյերը կարող է հեռանալ գերմանական ակումբից։ Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին»։
Ինչպես տեղեկացնում է Torcedores-ը, բրազիլացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լիսաբոնի «Բենֆիկան»։
Ըստ աղբյուրի՝ պորտուգալական ակումբը պատրաստ է առաջիկա ձմռանը վարձակալել կիսապաշտպաններին, եթե վերջինիս աշխատավարձի կեսը վճարեն «մեղուները»։
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։