ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը չի կարողանա խաղադաշտ դուրս գալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Լայպցիգի» դեմ խաղում։ Այս մասին գրում է փարիզյան ակումբի կայքը՝ նշելով, որ ֆուտբոլիստը Բրազիլիայի հավաքականի խաղից հետո ազդրի մկանային ցավ է զգում։
Նա մի քանի օր ավելի վերականգնողական շրջան կանցնի, քան ենթադրվում էր։
ՉԼ խմբային փուլի ՊՍԺ-«Լայպցիգ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 19-ին Փարիզում։