Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի «Ալաշկերտ» – ԼԱՍԿ (Ավստրիա) հանդիպման տոմսերը կարող եք գնել առցանց տարբերակով՝ https://tickets.ffa.am/ կայքում , հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Խաղը կկայանա հոկտեմբերի 21-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:45-ին:
Վաղվանից «Ալաշկերտ» – ԼԱՍԿ հանդիպման տոմսերը հասանելի կլինեն նաև տոմսարկղերում:
Տոմսերի արժեքն է՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 500 դրամ
Արևելյան տրիբունա՝ 1000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 2000 դրամ
Յուրաքանչյուր օգտատեր իր հաշվից կարող է ձեռք բերել առավելագույնը 5 տոմս։