«Բավարիայի» պաշտպան Բենջամին Պավարը դժգոհել է Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների կողմից ոչ բավարար ուշադրության արժանանալու համար.
«Որպես ֆրանսիացի՝ ես կցանկանայի ավելի մեծ հարգանքի արժանանալ հայրենիքում, կցանկանայի, որ ավելի ուշադիր հետևեին իմ խաղին: Բայց, ավաղ, ես չեմ կարող մարդկանց հանուն դրա դիտել Բունդեսլիգան:Մի խոսքով, բավական են նաև այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով հետևում են իմ խաղին. նրանք հիանալի գիտեն իմ ուժեղ և թույլ կողմերի մասին:
Ես շատ վաղ տարիքում եմ հեռացել Ֆրանսիայից՝ այդպես էլ բավականաչափ խաղեր չանցկացնելով Լիգա 1-ում, որպեսզի գոնե մի փոքր հայտնի դառնայի իմ երկրում: Ֆրանսիացի երկրպագուները գրեթե ոչինչ չգիտեն իմ մասին, իսկ եթե գիտեն, ապա աշխարհի առաջնությունում խփած գոլի շնորհիվ: Միայն դրանից հետո սկսեցին ինձ վրա մի քիչ ուշադրություն դարձնել»,- Պավարի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն:
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Պավարը «Բավարիայի» կազմում 4 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ֆրանսիայի հավաքականի կազմում Պավարը դարձել է Ազգերի լիգայի հաղթող: