Անգլիական «Նյուքասլը» մտադիր է ձեռք բերել «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչին: Այս մասին հաղորդում է thesun.co.uk-ը:
Հաղորդվում է, որ անգլիացիներն արդեն 50 մլն ֆունտ են պատրաստել հարձակվողի տրանսֆերի համար:
«Մանուշակները», ըստ ամենայնի, արդեն համակերպվել են այն փաստի հետ, որ չեն կարողանա խաղացողին պահել իրենց շարքերում: